Չինաստանում թողարկելու են աշխարհի ամենափոքր սմարթֆոնը
46․7, 37․3 ու 9․9 մմ՝ այս չափերն է ունենալու «Vphone S8» նոր սմարթֆոնը, որի թողարկումը գովազդել են Չինաստանում։ Գաջետը իր չափերով շատ քիչ է գերազանցելու «Apple Watch» սմարթ ժամացույցը, բայց զգալիորեն թեթև է լինելու «խնձորային» գաջետից՝ ընդամենը 30 գրամ է կշռելու։ Այս մասին գրում է Vesti.ru-ն։
Արտադրողը պնդում է, որ այն լինելու է աշխարհի ամենափոքր սմարթֆոնը:
«Vphone S8»-ն ունենալու է գունավոր սենսորային էկրան՝ 1․54 դյույմ տրամագծով, 64 ՄԲ օպերատիվ ու 128 ՄԲ ներկառուցված հիշողություն։
Գաջետը, որն ունի FM ռադիոընդունիչ, սրտի ռիթմն ու քայլերի քանակը չափելու սարք, հաստատ պետք կլինի հաճախ լիցքավորել մարտկոցի թույլ պարամետրերի պատճառով: