Հոկտեմբերի 21-ի կարևոր իրադարձությունները
1520՝ Ֆերնան Մագելանը հայտնաբերեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուց, որն էլ կոչվեց իր անունով՝ Մագելանի նեղուց
1805՝ տեղի է ունենում Թրաֆալգարի ճակատամարտը(անգլ.) մի կողմից բրիտանական, մյուս կողմից՝ ֆրանսիացիների և իսպանացիների նավատորմերի միջև
1829՝ Ջոզեֆ Էսփդինն արտոնագրում է փորթլանդ ցեմենտը
1930՝ Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 262 մարդ
1965՝ Իքեյա-Սեքիի գիսավորն (անգլ.) անցնում է Արեգակից 450 000 կմ հեռավորության վրա
1972՝ հունական Olympic Airways ընկերության օդանավն Աթենքի մոտ ընկավ ծովը, զոհվեցին ներսի 53 մարդուց 37-ը
1981՝ Անդրեաս Պապանդրեուն դառնում է Հունաստանի վարչապետ
1994՝ Սեուլում 32 մարդ է զոհվում Սյոնսու կամրջի փլուզումից
1997՝ Նուրսուլթան Նազարբաևն ստորագրում է հրամանագիր, ըստ որի երկրի մայրաքաղաքը տեղափոխվում է Աքմոլա, հետագայում Ասթանա անունն ստացած քաղաք