Թրամփը կընդունի ընտրությունների արդյունքները՝ միայն հաղթելու դեպքում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կճանաչի ընտրությունների արդյունքները, եթե հաղթի։ Այս մասին գրում է BBC-ն:
Թրամփը մասնավորապես հայտարարել է. «Ես կճանաչեմ ընտրությունների արդյունքները, սակայն ինձ իրավունք կվերապահեմ վիճարկել կասկածելի արդյունքը»:
Բանավեճերի ժամանակ հանրապետական թեկնածուն, ով վերջին մի քանի օրերին կրկնում էր, որ ԱՄՆ-ում ընտրությունները կեղծվում են, հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք կընդունի նախագահական ընտրությունների արդյունքները՝ իր պարտության դեպքում: