Ադրբեջանի քաղաքական վերնախավը ոչ մեկ անգամ է փորձել «տարատեսակ ճնշումներ» գործադրել Իրանի վրա
ՀՀ կառավարության ծրագրի «Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ» բաժնում 2019թ.-ը որպես Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարարության ավարտի սահմանումը չափազանց խոստումնալից է, քանի որ մոտ ապագայում հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը այդ ծրագրի իրականացմամբ էլ ավելի է խորանալու:
Ընդ որում, տրամաբանական է, որ Իրանի հետ էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցմանը հաջորդելու է այդ երկրի հետ արդեն իսկ իրականացվող էլեկտրաէներգիա-գազ փոխանակման ծրագրի շրջանակներում Իրանից ներմուծվող գազի ծավալների ավելացում:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության ծրագրի նախագծով ներկայացված այս կետը մեր արևելյան հարևանների «չսիրած» թեմաներից է, և Ադրբեջանի քաղաքական վերնախավը ոչ մեկ անգամ է փորձել «տարատեսակ ճնշումներ» գործադրել Իրանի վրա` Հայաստանի հետ էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարության այս ծրագրի չեղարկման համար:
Աշոտ Ծորմուտյան. ֆեյսբուք: