Աճուրդի է հանվել Հորդանանի արքայի զրահապատ «Mercedes-Benz 560»-ը (լուսանկարներ)
Բրիտանական «Silverstone» աճուրդի տունը վաճառքի է հանել 1988 թվականի արտադրության զրահապատ «Mercedes-Benz 560 SEL» մոդելը, որը պատկանել է Հորդանանի Հուսեյն արքային: Վերջինս Հորդանանում իշխել է 1952-1999 թվականներին: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Նշվում է, որ մեքենան գնահատվել է 25-30 000 ֆունտ ստերլինգ (30-36 000 դոլար) արժեքով:
Հուսեյնը ավտոմեքենան գնել է 1988 թվականին Անգլիայում իր կալվածքի համար: Մեքենայի համար հորդանանցի արքան ավելի քան 200 000 ֆունտ ստերլինգ է վճարել: Մեքենայի քաշը կազմում է 4 տոննա: