Իտալիայի բանտերից մեկում ռեստորան է բացվել
Իտալական Թուրին քաղաքում գործող «Vallette» բանտում «Liberamensa» անունով ռեստորան է բացվել: Ռեստորանը շաբաթական ընդամենը երկու օր է այցելուներ ընդունելու՝ ուրբաթ և շաբաթ երեկոյան, ընդ որում՝ մուտքը բաց է լինելու 20։00-20։30ը: «Liberamensa»-ում սեղանը պետք է նախապես պատվիրել, ընդ որում հայտնելով ոչ միայն անուն ազգանունը, այլեւ ծննդյան վայրն ու օրը։Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Liberamensa»-ի ամբողջ անձնակազմը բանտարկյալներից է կազմված։ Կերակրատեսակներ պատրաստելու համար օգտագործվում են բանտի պարտեզում աճեցված բանջարեղենը։
Հացը նույնպես թխում են բանտում։ Ճաշացանկը փոխելու են երեք շաբաթը մեկ։