Ռուսաստանը 3 օր չի ռմբակոծի Հալեպը. ՄԱԿ
Ռուսաստանը ՄԱԿ-ին տեղյակ է պահել, որ 3 օրվա ընթացքում օրական 11 ժամ ռմբակոծություն չի իրականացնի Սիրիայի Հալեպ քաղաքում` հինգշաբթի օրվանից սկսած: Այս մասին հայտնու է BBC-ին՝ հղում տալով ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի խոսքով` կազմակերպությունը ողջունում է այդ «միակողմանի հումանիտար դադարները» վիրավորներին և քաղաքից հեռանալ ցանկացողներին տարհանելու համար: Բացի դա, անհրաժեշտ է հասնել նրան, որ «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման գրոհայինները համաձայնեն հեռանալ քաղաքից: ՄԱԿ-ը ցանկանում է նաև երաշխիքներ ստանալ, որ սիրիական կառավարությունը կփոխանցի քաղաքի կառավարումը արևելյան Հալեպի տեղական վարչակազմին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նման դադարը կպահպանվի միայն այն դեպքում, եթե իսկապես հասկանան, որ դրա անհրաժեշոտւթյունը կա:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով խորհրդական Յան Էգելանդը տեղեկացրել է, որ վիրավորների առաջին խումբը Հալեպից կտարհանվի ուրբաթ օրը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը ցանկանում է երկարացնել հումանիտար օգնության դադարը մինչև երկուշաբթի, քանի որ դեռևս մթերքների հասցման հետ կապված համաձայնության չեն եկել: