Սաակաշվիլին Վրաստանի իշխանությունների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին երկրի իշխանություններին մեղադրել է հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ: Այս մասին գրում է Sputnik-Грузия-ն:
Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Իմ դիրքորոշումը միշտ պարզ է եղել: Սկզբում մենք պատրաստվում էինք հաղթել առաջին փուլում, և դրանից հետո ես պատրաստվում էի ժամանել, երկրորդ փուլում մասնակցել ընտրությունների աջակցությանը։ Սակայն պատահեց այն, ինչ պատահեց»:
Հիշեցնենք, որ Վրաստանի միամանդատ շրջանների մեծ մասում կկայանա ընտրությունների 2-րդ փուլ։