Վարչապետի ելույթի ժամանակ Դավիթ Հարությունյանը հեռախոսով էր զբաղված, իսկ Վաչե Գաբրիելյանն էլ ննջել էր (տեսանյութ)
Այսօր Կառավարության կողմից հրավիրված ԱԺ նիստի ժամանակ և մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հեռախոսով էր զբաղված:
Քաղաքական գործիչների մոտ սովորություն է հանդիպումների ու նիստերի ժամանակ զբաղվել ամեն ինչով, բացի գործից: Դե, Դավիթ Հարությունյանն էլ բացառություն չէ:
Կադրում նաև երևում է, որ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն էլ ննջել է, ինչը նրա հետ ոչ առաջին անգամն է պատահում: