Փարիզը հորդորում է հարձակվել Ռաքքայի վրա
Իրաքում Մոսուլի վրա հաջող հարձակումից հետո հարկավոր է Սիրիայում ևս պատրաստել համապատասպան հարձակում գործել Ռաքքայի վրա, որպեսզի վերջ տրվի այսպես կոչված «Իսլամական պետությանը»: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ակնհայտ է, որ Մոսուլից հետո անհրաժեշտ է համապատասխան պատրաստություններ տեսնել Ռաքքայի վրա հեռանկարային հարձակման համար»,- հայնել է Ժան-Մարկ Էյրոն Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Մոսուլի ազատագրումը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական և իդեոլոգիական իմաստով վճռորոշ է, քանի որ խոսքը նրա մասին է, որ ««ԻՊ»-ի սրտին հարված հասցվի»: