«Charlie Hebdo»-ն ծաղրել է Փարիզում ուղղափառ եկեղեցու բացումը
Սկանդալային երգիծական «Charlie Hebdo» օրաթերթը իր հերթական երգիծանկարը նվիրել է Փարիզում ուղղափառ եկեղեցու բացմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգիծանկարի մասին հաղորդվում է հենց օրաթերթի շապիկին: Իսկ լուսանկարը գտնվում է համարի էջերից մեկում: Այն լրացնում է ուղղափառության մասին գրված հոդվածին, որը գրված է հեգնական ոճով:
Տպագիր պարբերականի թարմ համարն այսօր է հայտնվել վաճառքում: Երգիծանկարում պատկերված է հենց եկեղեցին, կողքին՝ փքված դեմքեր:
«Charlie Hebdo»-ն պարբերաբար սադրիչ ծաղրանկարներ է հրապարակում, այդ թվում՝ ողբերգական դեպքերի, ահաբեկչությունների հետ կապված: Անցյալ ամիս այն ծաղրել էր Իտալիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը: