Ռոնալդուն պղծել է Բուդդայի արձանը
«Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուն անահաջող լուսանկար է հրապարակել, որը բուդիստների մոտ խռովություն է առաջացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռոնալդուն հաճախ է իր օրը սկսում իր միկրոբլոգում լուսանկար տեղադրելով և վերնագրելով «Bom dia», որը նշանակում է բարի առավոտ:
Այս անգամ ևս օրը սկսել է լուսանկար տեղադրելով, որտեղ նա Մադրիդի իր տան մոտ է: Լուսանկարում նա մի ոտքը դրել է Բուդդայի արձանին:
Պորտուգալացի ֆուտբոլիստը հազիվ թե դիտավորյալ ցանկացած լինի նվաստացնել Բուդդային, սակայն բուդդիստներն այս առիթով շատ են զայրացել:
Լուսանկարի տակ բազմաթիվ մեկնաբանություններում միայն մեղադրանքներ ու անպատիվ խոսքեր են գրված Ռոնալդուի հասցեին, սակայն ֆուտբոլիստը կարծես թե մտադիր չէ ներողություն խնդրել լուսանկարի համար: