Մերկելն ու Օլանդը չեն բացառել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ գագաթաժողովում չի բացառում հակառուսական պատժամիջոցների քննարկումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Չի կարելի բացառել հակառուսական պատժամիջոցների քննարկման հարցը»,-ասել է կանցլերը:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր հնարավորությունները, սակայն դեռ վաղ է խոսել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների մասին:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ այսօր կխոսի Բեռլինում «Նորմանդական քառյակ»-ի հանդիպման արդյունքների մասին: