Ֆուտբոլիստներին Անգլիա տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել
Թուրքական «Ֆեներբախչե» ակումբի ֆուտբոլիստներով օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բուդապեշտում: Այս մասին գրում է Rambler. ru-ն:
Արտակարգ վայրէջքի պատճառը օդաչուհի խցիկում ապակու վնասվածքն է եղել:
Օդանավը, որը ուղևորվելիս է եղել Անգլիա, որտեղ ֆուտբոլիստները պետք է հանդիպեին «Մանչեստթեր Յունայթեդ»-ի հավաքականի հետ, բախվել է թռչուններին:
Վթարի հետևանքով՝ տուժածներ չկան: Ֆուտբոլիստներին Անգլիա է տեղափոխել մեկ այլ օդանավ: