Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին. Մոուրինյո
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ «Ֆեներբախչե»-ի հետ խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին գրում է Manchestereveningnews.co.uk-ը:
Ինչպես արդեն հայտնել ենք,Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բաց մարզմանը:
«Մխիթարյանը վնասվածք ուներ, որը հիմա չունի և մարզվում է առանց սահմանափակումների:
Ես չեմ կարող հաստատել այն, որ նա վաղը կխաղա, բայց նա պատաստ է: Արդեն ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա այն խաղամակարդակին, որին մենք սպասում ենք», - հայտնել է Մոուրինյոն: