Մարդ, ով սովորական սուպերմարկետը դարձրեց պատկերասրահ: Էնդի Ուորհոլ

Եթե ես կարողանայի հայտնագործել ջինսի նման որևէ մասսայական բան, ինձ հաստատ կհիշեին:
Կյանքում կարևոր է, որ կարողանանք ասել «Հետո ի՞նչ»: Մայրս ինձ չէր սիրում. հետո ի՞նչ, Ես հայտնի եմ, բայց միայնակ, հետո ի՞նչ:
Հենց դադարում ես որևէ բան ցանկանալ, անմիջապես ստանում ես այն: Ես հայտնաբերեցի, որ դա բացարձակ ճշմարտություն է:
Երբ ես ունեցա իմ առաջին հեռուստացույցը, ես դադարեցի մեծ նշանակություն տալ այլ մարդկանց հետ հարաբերություններին: Նախկինում ես հաճախ էի ցավ ու վիրավորանք զգում, քանի որ զգում էի, որ ինձ շրջապատող մարդիկ ինձ համար շատ կարևոր են:
Մարդիկ այնքան անհետաքրքիր են դառնում, երբ հավաքվում են միասին: Նրանց պետք է միայնակ թողնել, որպեսզի զարգանան նրանց մեջ անձնային հատկանիշները, որոնք մարդուն յուրահատուկ են դարձնում:
Ամեն մարդ պետք է մի մեծ սենյակ ունենա առանձնանալու համար, միևնույն ժամանակ պետք է ժամանակ առ ժամանակ տեղաշարժվի լիքը լցված մետրոյով:
Իհարկե կարող ենք ունենալ վատ շարժուձև, միայն թե իմանանք, թե դրանից ոնց օգտվենք:
Շոու-բիզնեսը նրա համար է, որ ոչ թե ցույց տաս, թե դու ինչպիսին ես, այլ թե ինչպես են քեզ պատկերացնում:
Մեծ քաղաքներն այնպես են ստեղծված, որ այգիների միջով անցնես ու զգաս քեզ բնության գրքում: Բայց չէ՞ որ բնության մեջ քեզ երբեք չես զգում ինչպես մեծ քաղաքում: