Ապագայում Տիբեթի հոգևոր առաջնորդը կարող է կին լինել. Դալայ Լամա
Դալայ Լամա 14-րդը հայտնել է, որ Տիբեթի հոգևոր առաջնորդն ապագայում կարող է ունենալ կնոջ մարմնավորում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Կանայք բնությունից ավելի զգայուն են կենդանի էակների տառապանքների նկատմամբ: Այդ պատճառով նրանք պետք է ավելի ակտիվ դեր ունենան հասարակության կյանքում: Եթե Դալայ Լաման կարողանա ապագայում մարդկությանը օգուտ տալ, որպես կին, ապա դա հնարավոր է»,- ասել է նա: