Թողարկվել է վարդագույն «Sony Xperia XZ»-ը
«Sony»-ն ներկայացրել է «Xperia XZ» հեռախոսի վարդագույն տարբերակը։ Այժմ բացի սևից, արծաթագույնից և կապույտից հեռախոսի սիրահարները կունենան ոճային «Deep Pink» վարդագույն տեսակը։
Ինչպես երևում է՝ ճապոնական ընկերությունը բարձր է գնահատում վարդագույնի երանգները, քանի որ ամիսներ առաջ թողարկել էր «Xperia Z5 Premium» մոդելի մոխրավարդագույն տեսակը։
Այժմ ընկերությունը «Deep Pink»-ի գունային գաման է փոփոխում, սակայն նշված երանգի մոդելը դեռևս հասանելի է Բրիտանիայում։ Հեռախոսի տեխնիկական հնարավորությունները մնում են նույն մակարդակում՝ Full HD էկրան, 3ԳԲ օպերատիվ հիշողություն, 23 և 13Մպ. տեսախցիկ, մատնահետքով աշխատելու գործառույթ, ընդհուպ մինչև նորացված անդրոիդ համակարգով աշխատելու հնարավորություն։