Իրանը ներկայացրել է ռազմական ԱԹՍ-ների նոր մոդելը (լուսանկար)
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է ռազմական անօդաչուների նորագույն մոդելի լուսանկարը, որը ստացել է «Саегэ» անունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Tasnim» գործակալությանը:
Այն ունի թռիչքի մեծ հեռավորություն, ինչպես նաև կարող է գցել չորս տումբ, որոնց օգնությամբ ունակ է ոչնչացնելու թիրախները մեծ ճշգրտությամբ: Նոր անօդաչու թռչող սարքը Իրանում արտադրված «Симорг» անօդաչուների «ընտանիքից» է, որոնք արտաքնապես նման են ամերիկյան «RQ-170 Sentinel» անօդաչուներին:
2011 թվականի դեկտեմբերին հաղորդագրություններ էին ստացվել, որ իրանցի զինվորականները ոչնչացրել են ամերիկյան «RQ-170»-ը երկրի արևելքում: Իրանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է ԱԹՍ-ն, և վնասի ոչ մի նշույլ չէր երևացել: