ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու
«Ժողովուրդ»-ը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ:
Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանեց. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ: Ես նման տեղեկություն չունեմ եւ առաջին անգամ եմ նման բան լսում»: Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա հուլիսին: Իսկ մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։