Վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե
«Հրապարակ»ը գրում է. «Նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով.
«Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»։ Մեր տեղեկություններով՝ տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում Է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին։ «Նա հազիվ վարչության պետ Է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք Է, որտեղ պետք Է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես Էլ կանի վարչապետը»,-ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։