Կոլիզե. կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից մեկը
Կոլիզեում (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։
Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։