Գերմանիայում Ֆիլիպինների դեսպանին կանչել են ԱԳՆ՝ ֆիլիպինցի նախագահի` Հիտլերի մասին խոսքերից հետո
Գերմանիայում Ֆիլիպինների դեսպանին կանչել են ԱԳՆ` բացատրություն տալու կապված Հիտլերի մասին ֆիլիպինցի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի արտահայտությունների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-ի էջին:
«Կապված այդ հարցի հետ Ֆիլիպինների դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` զրուցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերն «անընդունելի» է անվանել ֆիլիպինցի առաջնորդի հայտարարությունը: