Բուլղարիայում փարանջա կրողները կտուգանվեն 860 դոլարի չափով
Բուլղարիայի խորհրդարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ հանրային վայրերում արգելվում է փարանջա կրել, որը ծածկում է ամբողջ դեմքը: Նման միջոցը կնպաստի երկրում անվտանգությունն ուժեղացնել՝ Եվրոպայում հաճախացած ահաբեկչական գրոհների ֆոնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայրենասիրական ճակատ» կոալիցիան: Դա պատասխան է Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Բելգիայում ձեռք առնված նմանատիպ միջոցներին:
Արգելքը խախտելու համար ստիպված կլինեն 860 դոլարի չափով տուգանք վճարել: Բացի այդ, խախտողը զրկվում է բոլոր սոցիալական արտոնություններից:
Սակայն, նշվում է, որ բացառություններ գոյություն ունեն, եթե դրանք կապված են առողջական խնդիրների հետ: