Հալեպում ևս մեկ հայուհի է զոհվել
Այսօր Հալեպում 5 հայ էր զոհվել ուժգին հրետակոծությունների հետևանքով:
Զոհված հայերի թվին ավելացել է ևս մեկ անուն: Բժիշկներին չի հաջողվել փրկել Միրեյ Հինդոյանի կյանքը:
Հինդոյան ընտանիքի անդամները հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող իրենց պատկանող խանութի մոտ: Այս մասին հայտնում է Հալեպում հրատարակվող «Գանձասար» թերթը: