Այս տարվա ամենահզոր արևադարձային փոթորիկը
Մետտյու անվամբ արևադարձային Թայֆունը, որը ներկա պահին գտնվում է Կարիբյան ծովում, հոկտեմբերի 5-ին ներխուժելու է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ:
Ըստ ԱՄՆ-ի հիդրոմետ ծառայության տվյալների` քամու արագությունը թայֆունում ներկա պահին կազմում է 120կմ/ժ, սակայն հոկտեմբերի 5-ին այն կհասնի մինչև 140-150կմ/ժ:
Սա այս տարվա ամենահզոր արևադարձային փոթորիկն է, որը հարվածելու է ԱՄՆ-ի հարավ-արևելյան մի շարք նահանգներին: Տեղումների քանակը թայֆունի առանձին հատվածներում հասնում է 500մմ/1 օրում: Որպեսզի պատկերացնեք` սա ինչ ահռելի քանակ է, ասեմ, որ Երևանի տարեկան տեղումների քանակը միջինը կազմում է 300մմ:
Գագիկ Սուրենյան. Ֆեյսբուք