Ֆաբրեգասն ու Մատան չեն ընդգրկվել Իսպանիայի հավաքականում
Լոպետեգին ներկայացրել է Իտալիա-Ալբանիա խաղին հրավիրված մասնակիցների ցանկը: Սեսկի և Մատի անուններից բացի, նշված չի եղել նաև Կասիլյասի անունը: Այս մասին գրում է Korrespondent. net-ը:
Ավելի վաղ Լոպետեգին հայտարարել էր, որ հավաքականի դռները բաց են Կասիլյասի առաջ:
Ինչ վերաբերում է «Չելսի»-ի կիսապաշտպանի բացակայությանը, այն բացատրվում է հետևյալ կերպ.
«Սեսկը շատ լավ խաղացող է, սակայն շատ խաղացողներ կան, որ մենք հավանում ենք, բայց չենք կարող ընդգրկել խաղում»,- ասել է Խուլենը:
Նշենք, որ ֆաբրեգասը 105 խաղ է խաղացել Իսպանիայի համար:
Ներկայիս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը 6 խաղ մասնակցել է «Չելսի»-ի համար: