Մխիթարյանը՝ Պրեմյեր լիգան անհաջող սկսած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում (լուսանկար)
«Metro»-ն ներկայացրել է անգլիական Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանն անհաջող սկսած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի մասին կայքը գրում է.
«Բունդեսլիգայից տեղափոխված աստղային նորեկից շատ էին սպասելիքները, որոնք նա դեռ պետք է արդարացնի: Հայ խաղացողը դեռ տեղ չունի մեկնարկային կազմում նաև վնասվածքի պատճառով: Դեռ հայտնի չէ՝ նա կհամապատասխանի՞ Մոուրինյոյի խաղային մոդելին, թե՞ ոչ: Մխիթարյանը պետք է շատ աշխատի, որպեսզի դառնա հիմնական կազմի լիիրավ անդամ, և դա Խուան Մատայի, Պոլ Պոգբայի, Ջեսի Լինգարդի ու Մարկուս Ռեշֆորդի հետ մրցակցության պայմաններում»,- գրում է կայքը: