Բուլղարիայում արգելվում է դեմքը փակ շրջել հասարակության մեջ
Բուլղարիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ հասարակական վայրերում արգելվում է մահմեդական գլխաշորերով շրջել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Հասարակական վայրերում արգելվում է հագնել մուսուլմանական հագուստ, որը մասամբ կամ ամողջությամբ փակում է դեմքը»,- ասվում է օրենքում:
Մուսուլմանական այդպիսի հագուստ է նիկաբը, փարանջան, որը հագնելու դեպքում միայն մարդու աչքերն են երևում:
Օրենքը խախտելու դեպքում խորհրդարանը սահմանել է 100-760 եվրո տուգանք: