Զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր»-ը շատ լուրջ զսպաշապիկ է Ադրբեջանի համար. Արտյոմ Տոնոյան (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, իրանագետ Արտյոմ Տոնոյանը խոսեց Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, սպասվելիք իրավիճակի մասին, և թե ինչպես կանդրադառնա հանրաքվեն ԼՂՀ հիմնահարցի լուծման վրա:
Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված զինատեսակներին, մասնավորապես՝ «Իսկանդեր»-ին և նշեց, որ դա շատ լուրջ զսպաշապիկ է Ադրբեջանի համար:
«Մենք հետևում ենք ադրբեջանական լրահոսին, ինչպես նաև հանրային քննարկումներին: Հայաստանի ԶՈւ-ում «Իսկանդերներ»-ի առկայությունից հետո, Ադրբեջանում այդ առումով իրավիճակը կտրուկ փոխվեց: Հուսալքություն է նկատվում ոչ միայն ադրբեջանական հանրության շրջանում, այլ նաև կառավարական վերնախավում, ռազմաքաղաքական իշխանության մոտ: Այս ամենը նորից ի օգուտ մեզ է խոսում, որ դարձյալ նվազեցնելու է այս ամբողջի համատեքստում նոր սրացումների հավանականությունը: Տեղի են ունենում նոր զենքերի ցուցադրություններ: Իրականում, մեզ հայտնի չէ ցուցադրվող զենքերի ծագման աղբյուրը, ուղղակի լրահոսում դրվում են նյութեր, ասելով. «Ալիևը Զաքիրովի հետ մասնակցեց նոր զենքերի ցուցադրության», ինչին նորից հանրային աձագանքները շատ վատ են: Այսինքն՝ հուսահատություններ է նկատվում այդ արձագանքներում, որտեղ ոչ թե ուրախանում են նոր զենքերի ցուցադրությունից, այլ՝ ասում. «Դա ոչինչ է և չեն կարող ոչինչ փոխել «Իսկանդեր»-ների հանդեպ: Դրանք ուղղված են մեր՝ հասարակության դեմմ և օգտագործվելու են այն ժամանակ, երբ տեսնեն սեփական իշխանության կորստի վտանգ»:
Մանրամասները՝ տեսանյութում: