ԵՄ-ն հետաձգել է Ուկրաինային 600 մլն դոլարի փոխանցումը
Եվրոպական միությունը հաջորդ տարվան է հետաձգել Ուկրաինայի 600 միլիոն դոլարի մակրոֆինանսական օգնության տրամադրման երրորդ փոխանցումը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ֆինանսների նախարարի տեղակալ Յուրի Բուցան` ելույթ ունենալով Օդեսայում Ուկրաինական ֆինանսական ֆորումին:
«ԵՄ-ից 600 միլիոն դոլարի մակրոֆինանսական օգնության տրամադրման երրորդ փոխանցումը հետաձգվել է: Մենք հույս ունենք այն ստանալ հաջորդ տարվա սկզբին»,- նշել է նա: