«iPhone»-ը պայթել է տիրոջը հասնելու ճանապարհին (լուսանկար)
Վերջերս վաճառքի դուրս եկած «iPhone 7»-ը պայթել է տիրոջը հասնելու ճանապարհին: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը` հղում անելով «Reddit»-ին:
Հաղորդվում, որ հեռախոսը պայթել է ստվարաթղթե տուփի մեջ: Սարքի տերը պայթած սմարթֆոնի լուսանկարները տեղադրել է «Reddit» հարթակում: Լուսանկարներում երևում են հեռախոսի լուրջ վնասվածքները, որոնք, ենթադրաբար առաջացել են ինքնապայթյունից հետո: Հրապարակմանը կից արված մեկնաբանություններում օգտատերերից մեկը նկատել է, որ «Apple»-ը կրկին գողանում է «Samsung»-ի «խաղաքարտերը»:
Շատ օգտատերեր զգուշանում են, որ պայթելու խնդիրը «Samsung Note 7»-ից կարող է անցնել այլ հեռախոսների: