Ո՞վ կհաղթահարի ընտրությունների «բարիերը» Արթիկում
Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում քաղաքացիները կընտրեն համայնքների ղեկավարներ:
Ընտրապայքարի մեջ են մտել թե իշխող և թե ընդդիմադիր կուսակցությունները:
Հատկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արթիկ քաղաքում: Բանն այն է, որ Արթիկում լայն հնարավորություններ են ստեղծված մրցակցային պայքարի համար:
Հիմնական մրցակցությունը ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջև է։ Եվ Պետոյանը, և Վարագյանը առնչություն ունեն իշխանության հետ:
Իշխող կուսակցությունը սկզբում որոշեց սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ականները որոշեցին աջակցել Վարագյանին:
Ստացվում է, որ երկու թեկնածուներն էլ ունեն ՀՀԿ-ի աջակցությունը: Իսկ թե թեկնածուներից ով կկարողանա հաղթահարել ընտրությունների «բարիերը», կորոշեն Արթիկի բնակիչները:
Արման Ղարիբյան. Ֆեյսբուք