Ֆիլիպինների նախագահն իրեն Հիտլերի հետ է համեմատել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին սկանդալի կենտրոնում է գտնվել: Դուտերտեն իրեն Հիտլերի հետ է համեմատել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրագրողների հետ զրույցում Դուտերտեն ասել է, որ որոշ քննադատներ իրեն Հիտլերի երղբայրն են համարում:
Հիշեցնենք, որ Հիտլերը միլիոնավոր հրեաների է սպանել:
«Ֆիլիպիններում 3 մլն թմրամոլ է ապրում: Ես ուրախությամբ կսպանեի նրանց: Եթե Գերմանիան Հիտլեր ունի, ապա Ֆիլիպինները՝....»,- խոսքի ավարտին Ֆիլիպինների նախագահն իրեն է մատնացույց արել:
Ավելի վաղ Դուտերտեն ԵՄ-ին «գրողի ծոցն» էր ուղարկել թմրանյութերի հետ կապված նրանց մոտեցումների համար: