«Կլեոպատրա» ընկերությունը 2 տարի է չի գործում. մեզ խաբում են ու թուրքական ապրանք վաճառում (լուսանկարներ)
Սիրելի ընկերներ ջան, ես գիտեմ, որ իմ ընկերների 99 տոկոսը վառ արտահայտված հայրենասերներ են։ Գիտեմ, որ ձեզանից շատերը (գրեթե բոլորը) օգտագործում են բացառապես հայկական արտադրանք, և սկզբունքային են այդ հարցում։ Երեկ պարզ դարձավ, որ «Կլեոպատրա» ֆիրմայի մանկական խոնավ անձեռոցիկները թուրքական արտադրության են։
Ավելի կոնկրետ, թուրքականի վրա պարզապես փակցված է «Կլեոպատրա»-ի պիտակը։ Անձնական հետաքննության արդյունքում պարզեցի, որ «Կլեոպատրա» ֆիրման արդեն 2 տարի է չի գործում, չկա այդպիսի ֆիրմա։ Այն փակվել է 2014 թ-ին։ «Սփյուռ»-ի էջում նույնիսկ պարզ նշված է այդ մասին։
Ինչևէ, ըստ երևույթին, ֆիրմայի փակումից հետո, պահեստում մնացած բոլոր ապրանքները շարունակվում են մտնել շուկա, իսկ այն ապրանքները որոնք վերջացել են պարզապես փոխարինվում են այլ երկրի (ավելի կոնկրետ Թուրքիայի) արտադրության ապրանքով։ Թե ով է կանգնած այս ամենի հետևում, կարող ենք միայն գուշակել, քանի որ դեռ ճիշտը չգիտենք։ Հայթայթածս հեռախոսահամարով պատասխան չկար (եթե իհարկե գործող համար է), բայց կփորձենք դեռ պարզել:
Շարունակելի, երևի:
Հ․Գ․ Կցում եմ վերոհիշյալ ֆիրմայի անձեռոցիկների լուսանկարները, որ չասեք, թե զրպարտում եմ (թեև լուսանկարները իմը չեն):
Հ․Գ․ 2․ կցում եմ նաև «Սփյուռ»-ի էջը (հեռախոսով էլ եմ պարզել «Սփյուռ»-ից, որ իրոք չի գործում):
Մանե Խառատյան, Ֆեյսբուք: