Որտե՞ղ է առաջացել շոտլանդական վիսկին և ինչպե՞ս էին այն անվանում

Դեռևս հին կելտերը հացահատիկային մշակաբույսերից ստանում էին խմիչք, որն անվանում էին «հրե հեղուկ» կամ «կյանքի ջուր»: Դարերի ընթացքում կյանքի ջուրն աստիճանաբար դարձավ շոտլանդական վիսկի խմիչք, որն արտադրվում է միայն Շոտլանդիայում: Սկզբնական շրջանում սարքավորումները շատ պարզունակ էին ու ստացվող խմիչքը բավական թունդ էր ստացվում և անգամ վնասակար էր առողջությանը: Դարերի ընթացքում թորման տեխնոլոգիան կատարելագործվեց և 16-17-րդ դարերում այն դարձավ կատարյալ խմիչք:
Այժմ Շոտլանդիայի տարածքում գոյություն ունեն վիսկիի արտադրման 100-ից ավել գործարաններ, որոնք արտադրում են 2 000-ից ավելի վիսկիի ապրանքանիշներ: