Քաղաքական ուժերից և ոչ մեկին չի հաջողվի Գյումրիում և Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր հոկտեմբերի 2-ին Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեք հարյուրից ավել համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Նշված մարզերի 292 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սակայն այս օրերին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի և Վանաձորի վրա, որտեղ հոկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ:
Այս քաղաքները առաջին անգամ ավագանի են ընտրելու համամասնական ընտրակարգով` քվեարկությանը մասնակցում են կուսակցությունները: Ավագանու տեղերը կբաշխվեն մասնակիցներից այն քաղաքական ուժերի միջև, որոնք կհաղթահարեն վեց տոկոսանոց արգելքը: Այսօր ակնհայտ է, որ մասնակից քաղաքական ուժերից և ոչ մեկին, թերևս, չի հաջողվի Գյումրիում և Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ: Իսկ թե կոալիցիաների ինչպիսի հնարավորություններ կլինեն, պարզ կդառնա երեք օրից»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»թերթի այսօրվա համարում։