Պետք չի կատու փնտրել մութ սենյակում
Սեպտեմբերի 29-ին, գործադիր մարմնի նիստից առաջ, առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Պ
աշտոնավարման ընթացքում սպասվելիք փոփոխություններից զատ լրագրողները հարց ուղղեցին Ալթունյանին վերջինիս «միլիոնների» վերաբերյալ: Նախարարն էլ պատասխանեց. «Ես կարող էի հերքել իմ միլիոնատեր լինելը: Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, ինքը միլիոնատեր է»:
Նախ հարկ եմ համարում հիշեցնել, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը, Ալթունյանը փաստացի զբաղվել է բիզնեսով, եղել է «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն և վերջին քսան տարիներին աշխատել է հենց բժշկական ոլորտում:
Կարծում եմ այսքանն արդեն իսկ պատասխանում է միլիոնների մասին խոսակցություններին:
Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում մարդուն կասկածանքով հարցնել իր միլիոններից ու Շերլոկի առոգանությամբ կամ Լեոնիդ Կանևսկու տոնայնությամբ փորձել բացահայտումներ անել: Միջինից բարձր ծրագրավորողը երեք տեղ համատեղությամբ աշխատելու դեպքում պոտենցիալ միլիոնատեր է, էլ չեմ ասում բարձր որակում ունեցող ինժեների կամ ֆինանսիստի մասին:
Այսինքն, ի սկզբանե քննարկումը տեղափոխվում է անառողջ դաշտ: Ժամերով խոսում են նախարարի հետ ու ոչ մի խոսք՝ առողջապահության մասին: Լավ կլինի նախ տեսնենք, թե ինչպիսի՞ զարգացում է ունենում ոլորտը, հետո նոր որոշենք դա ինչ որ կապ ունի՞ Ալթունյանի միլիոնների հետ, թե ոչ: Մյուս կողմից էլ կարևորը ոչ թե միլիոներ ունենալու փաստն է, այլ դրանց հասնելու ճանապարհը. այն արդար է, թե՞ անարդար:
Տիգրանուհի Դավթյան. Ֆեյսբուք