Հրդեհ՝ Արթիկ քաղաքում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆի գրասենյակի մոտակայքում այրվում են ավտոտնակներ։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արթիկ-Տուֆ» ՓԲԸ-ին պատկանող ավտոկայանատեղիում այրվում է «ԿՎԶ» մակնիշի առանց պ/հ չշահագործվող ավտոբուսի շարժիչը և սրահն ամբողջությամբ մոտ 8 ք.մ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.12-ին: