Ցանկացած երկրի ղեկավարություն պետք է մտածողություն ունենա
Տարածքի չափը և բնական ռեսուրսների սղությունը, արտաքին վտանգի առկայությունը և բնակչության թվաքանակը, ժողովրդավարության մակարդակը և ուրիշ այլ գործոններ կարևոր են որևէ երկրի զարգացման ու նրա բնակիչների բարեկեցության առումով, սակայն Իսրայելի, Հոնկոնգի, Թայվանի, Սինգապուրի և նմանատիպ այլ երկրների փորձը վկայում է, որ առաջնայինը տվյալ երկրի ղեկավարության մտածողությունն է՝ ունեցավ վերջինս պետական մտածողություն, ստորադասեց անձնականն ու խմբայինը հանրայինին՝ ուրեմն՝ այդ երկիրն աներևակայելի արդյունքների կհասնի, իսկ հակառակ դեպքում, նրա երկիրը կվերածվի այնպիսի մի տարածքի, որտեղից մարդիկ փախչում են և կամ փորձելու են փախչել:
Վախթանգ Սիրադեղյան. ֆեյսբուք: