Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից
Կառավարությունը հաստատել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տրամադրելու կարգը՝ այդ անձանց կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այսպիսով՝ բոլոր մասնակիցներին տրվելու է մեկ միասնական ձևի վկայական, ինչը հնարավորություն կտա նրանց անխոչընդոտ լուծել իրենց սոցիալական պաշտպանության խնդիրները: Արդյունքում կճշտվի նաև այդ աշխատանքների մասնակիցների ստույգ թվաքանակը: