Իրաքում տնային տնտեսուհին սպանված հոր, ամուսինների և եղբայրների վրեժը լուծում է «ԻՊ»-ի գրոհայինների գլուխները խաշելով
Իրաքում սովորական տնային տնտեսուհին «ԻՊ» գրոհայինների պատճառով կորցնելով 2 ամուսիններին, հեռացել է տնից ահաբեկիչների դեմ զինված պայքար մղելու և հարազատնեի համար վրեժ լուծելու համար: Այս մասին գրում է Life-ը՝ հղում տալով CNN-ին:
Իրաքում հաստատվելուց հետո գրոհայինները սպանել էին կնոջ առաջին ամուսնուն: 39-ամյա Ում Հանադին կրկին սիրահարվել է և երկրորդ անգամ ամուսնացել, սակայն նրա երկրորդ ամուսնուն ևս սպանել են գրոհայինները:
Նա ոչ միայն իր երկու ամուսիններին է կորցրել, այլ նաև հորն ու 3 եղբայրներին, որոնց գրոհայինները մահապատժի են ենթարկել:
Տնային տնտեսուհին վրեժ լուծելու յուրահատուկ միջոց է ընտրել: Նա դաժանությամբ սպանում է «ԻՊ»-ի ահաբեկիչներին և խաշում նրանց գլուխները: