Ինքնաքվեարկող համակարգ և մեկը մյուսի փոխարեն քվեարկող պատգամավորներ. Operativ.am-ի ամփոփ տեսաշարը՝ ԱԺ նիստերի դահլիճից
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հրավիրված արտահերթ նիստի վերջին օրն էր, որը կարճ տևեց և բաղկացած էր քվեարկություններից:
Քվեարկություններն ընթանում էին՝ «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի» սկզբունքով. պատգամավորները քվեարկում էին իրենց բացակա գործընկերների փոխարեն:
Ի դեպ, համակարգը երբեմն քվեարկում էր նույնիսկ առանց պատգամավորների քվեարկելու, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված նորից էր կարդում օրինագիծը, հայտարարում, որ կարգի բերեն համակարգը: Քվեարկության համակարգը խափանված էր, որոշ պատգամավորներ նույնիսկ բողոքում էին, որ իրենց գրանցումը չիրականացավ կամ քվեարկել չստացվեց:
Operativ.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր, թե ինչ է կատարվում քվեարկության ժամանակ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:
Նշենք, որ նիստերի դահլիճի մի հատվածը դատարկ էր:
Ամփոփ տեսաշարը՝ ստորև.