Գողությունը՝ գողանալ բառը չէ, հիմնարկներ կան, որ գրում ես, որ սա գող է՝ գողին բռնում, տանում ու բանտարկում են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զրույցելով լրագրողների հետ, պատասխանեց այն հարցին, թե նորանշանակ վարչապետը հայտարարել է պրիմիտիվ գողությունների մասին, արդյոք գողերը պետք է պատժվեն, թե ոչ, նա պատասխանեց.
«Այսինքն՝ ձեր խնդիրը գողություն բա՞ռն է: Ըստ էության, ասեմ հետևյալը, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին վարչապետը համարեց գողություն: Գողություն ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են չգիտեմ ինչեր անում, այլ՝ պարզապես, չկիրառելը համարեց գողություն»:
Աժ նախագահը պնդեց, որ գողությունը՝ գողանալ բառը չէ: «Այն երևույթը, որը կառավարության անդամները ներքևից մինչև վերև պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում, և դա համարեց որպես գողություն: Եթե ինչ-որ մեկը, կա՛մ ես, կա՛մ դուք գիտեք ովքեր են գողերը, ապա դա ինչ-որ հայտարարելու բան չէ: Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է և այդ գողին բռնում, տանում, բանտարկում են»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: