Վարչապետը մտադիր է կրճատել ոչ կոմերցիոն պետական կազմակերպությունների թիվը
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, մասնավորապես նշելով, որ ոչ կոմերցիոն պետական կազմակերպությունների թիվը պետք կրճատել:
Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունում պետական գնումները չպետք է անջատ լինեն և առաջարկեց մի շարք քննարկումներ անցկացնել:
«Անհրաժեշտ է մեկ շաբաթվա ընթացքում քննարկել ՀՀ սպրոտի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ մշակույթի և քաղաքաշինության նախարարություններում այդ կազմակերպություններրի ցրման հարցերը»,-ասաց վարչապետը հավելեց, որ պետք է գնումների միասնական հարթակ ունենալ:
Վարչապետը նաև մի շարք հանձնարարականներ տվեց նախարարությունների ղեկավարներին: