«Apple» ընկերությունը Պեկինում գիտահետազոտական կենտրոն է բացել
Ամերիկյան «Apple» ընկերությունը Պեկինում բացել է իր գիտահետազոտական կենտրոնը: Այս մասին հայտնել է China News Service-ը:
Հայտնի է, որ կենտրոնը բացվել է Հայդյան շրջանում՝ քաղաքի հյուսիս-արևմուտքում: Կենտրոնի կապիտալը կազմել է 100 մլն յուան, որը համարժեք է14.99 մլն դոլարի: Այնտեղ աշխատելու է 500 մարդ:
Օգոստոսի կեսերին «Apple»-ի ղեկավար Թիմ Քուկը Պեկինում հանդիպում ունեցավ պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գոալիի հետ, որի ժամանակ հայտնեց, որ իրենք նախատեսում են մեծացնել Չինաստանում ներդրումները և պատրաստվում են ստեղծել երկրում առաջին անկախ գիտահետազոտական կենտրոնը: