Չինաստանը մտադիր է պայքարել 2030 թ-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար
Չինաստանը մտադիր է պայքարել 2030 թ-ին կամ ավելի շուտ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար: Այս մասին հաղորդում է «Р-Спорт»-ը` հղում անելով Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Չժան Ցզյանի հայտարարությանը:
2018 թ-ին աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում, իսկ 2022 թ-ին առաջնությունը կընդունի Քաթարը: Ըստ ՖԻՖԱ-ի ռոտացիոն քաղաքականության աշխարհի առաջնություններն անցկացնելու վայրերն ընտրվում են ամեն անգամ տարբեր աշխարհամասերում, ուստի երկու մունդիալ Ասիայում անցկացնելը քիչ հավանական է:
«Յուրաքանչյուր չինացի ֆուտբոլի երկրպահու երազում է, որ աշխարհի առաջնությունն անցնի Չինաստանում: Մենք, իհարկե, հույս ունենք, որ դա տեղի կունենա 2030 թ-ից շուտ, սակայն ՖԻՖԱ-ն ունի իր օրենքները և մենք պետք է հետևենք դրանց»,-նշել է Չժան Ցզյանը: