Ճապոնական ռոբոտը դարձել է առաջին անդրոիդը, որի հետ կարելի է սեղանի թենիս խաղալ
«FORPHEUS» ճապոնական ռոբոտը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի առաջին անդրոիդ, որի հետ մարդը կարող է սեղանի թենիս խաղալ: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
Արտաքնապես «FORPHEUS»-ը հիշեցնում է խաղային ավտոմատների մեխանիզմ, որտեղից կարելի է փափուկ խաղալիք հանել: Ռոբոտը կանգնում է երկու ոտքերի վրա և ամրացված է թենիսի սեղանին: Նա ունի ձեռք, որով նա պահում է թևճակը:
Սենսորների և տեսախցիկների շնորհիվ անդրոիդը կարող է ճշգրիտ որոշել գնդակի հետագիծը և ճիշտ պահել թևճակը: Բացի այդ, նա այնպես է հարվածում, որ մարդը կարողանա հեշտությամբ գնդակը ետ մղել: