Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Անգլիայի ֆուտբոլի ասուցիացիան իր պաշտոնական կայքում հաստատել է երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի հրաժարականը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Էլլարդայսը իրեն թույլ է տվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի համար անթույլատրելի վարքագիծ: Նա ճանաչել է իր սխալը և ներողություն է խնդրել: Սակայն սխալների լրջության համար Անգլիայի ֆուտբոլի ասուցիացիան և Էլլերդայսը համաձայնության են եկել անհապաղ խզել պայմանագիրը: Գարեթ Սաութգեյթը ժամանակավորապես իր վրա կվերցնի գլխավոր մարզչի պարտականությունների կատարումը Մալթայի, Սլովենիայի, Շոտլանդիայի և Իսպանիայի դեմ առաջիկա խաղերում, մինչ Ասոցիացիան գտնի Անգլիայի հավաքականի նոր մարզիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 61-ամյա մարզիչը կոռուպցիայի մեջ է ներգրավված և նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում: