Ամուսինների դրական տրամադրվածությունն օգտակար է առողջության համար
Ամուսիններից մեկի դրական տրամադրվածությունը դրական է ազդում նաև մյուսի տրամադրվածության վրա: Այսպես են կարծում ամերիկյան գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է «Health Psychology» ամսագրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Իրենց աշխատանքով գիտնականները վերլուծել են 1981 ամուսնական զույգի` 50-94 տարեկան: Նրանք չափել են երջանկության մակարդակը, առողջական վիճակը և ֆիզիկական ակտիվությունը 6 տարվա ընթացքում: Պարզվել է, որ հարցման մասնակիցները հակված են իրենց առողջական վիճակը լավ գնահատել, եթե իրենց ամուսինը իրեն երջանիկ է զգում:
«Մեր հետազոտությունն ընդլայնում է երջանկության և առողջության փոխկապակցվածության մասին պատկերացումները և ենթադրում է ամուսինների միջև ունիկալ սոցիալական կապի առկայություն»,-բացատրել է հետազոտության ավագ հեղինակ Ուիլյամ Չոպիկը` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր: